Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարևոր ջր­բա­ժա­նի առջև

Կարևոր ջր­բա­ժա­նի առջև
30.06.2020 | 00:33
Հա­յաս­տա­նի ընդ­դի­մա­դիր դաշ­տում գոր­ծըն­թաց­նե­րը ե­ռում են, սա­կայն այդ­պես էլ չեն եփ­վում։ Բո­լո­րը միա­բե­րան նույնն են պն­դում, որ պետք է իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նի, Փա­շի­նյա­նին պի­տի հե­ռաց­նել, սա­կայն ոչ մե­կը չի կա­րո­ղա­նում մյու­սի հետ միաս­նա­կան ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կել։ Կու­լի­սա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը չեն ստաց­վում, քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի շուրջ խոր­քա­յին տա­րա­կար­ծու­թյուն կա։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, մի քա­նի ուղ­ղու­թյամբ փոր­ձում են հա­մախմ­բում ի­րա­կա­նաց­նել, սա­կայն կր­կին ո­մանց հա­վակ­նու­թյուն­նե­րը, մյուս­նե­րի ան­հս­տա­կու­թյու­նը փչաց­նում են ա­մեն ինչ։ Սա­կայն բո­լո­րը սկ­սում են ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի չա­փով ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­րաստ­վել։ Ա­վե­լին, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ե­թե իշ­խա­նու­թյունն ար­տա­կարգ դրու­թյու­նը չեր­կա­րաձ­գի, ո­րոշ ու­ժեր պատ­րաստ­վում են ար­տա­կարգ դրու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո հան­րա­հա­վաք­ներ ա­նե­լու։ Ան­գամ կոնկ­րետ օ­րեր են նշա­նակ­վել։
Դի­տարկ­մա­նը` ե­թե իշ­խա­նու­թյու­նը հեր­թա­կան ան­գամ ար­տա­կարգ դրու­թյու­նը եր­կա­րաձ­գի, ի՞նչ են ա­նե­լու ակ­տիվ պայ­քա­րի պատ­րաստ­վող ու­ժե­րը, մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ հնա­րա­վոր չէ ան­վերջ զս­պել հա­սու­նա­ցող դժ­գո­հու­թյու­նը, և ե­թե քա­ղա­քա­կան ու­ժե­րը չդի­մեն ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, մի օր բո­ղո­քի ակ­ցիա­ներ ա­նե­լու են շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը, ո­րոնք սո­ցիալ-տն­տե­սա­կան ծանր վի­ճա­կում են հայ­տն­վել։ Մեր աղ­բյու­րը նաև հույս հայտ­նեց, որ ընդ­դի­մա­դիր­նե­րի շր­ջա­նում կս­տաց­վի հա­մախմ­բում և պայ­քա­րի ընդ­հա­նուր ճա­կա­տի ձևա­վո­րում, քա­նի որ բո­լորն էլ հաս­կա­նում են, որ ի­րենք կանգ­նած են կարևոր ջր­բա­ժա­նի առջև՝ ա­մեն ինչ մի կողմ դնել, միաս­նա­բար պայ­քա­րել կամ թող­նել, որ այդ ա­լիքն ի­րենց հետ քշի տա­նի ա­մեն ինչ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ